Ատոմիում


Ատոմիումը համարվում է Բրյուսելի խորհրդանիշը և գլխավոր հուշարձաններից մեկը։

Ատոմիումը ճարտարապետ Անդրե Վատերկեյնի կողմից նախագծվել է 1958 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման և ատոմային տարի խորհրդանիշ, կառուցվել է ճարտարապետներ Անդրե և Միշել Պոլակների ղեկավարությամբ։ Կառույցը նախապես ծածկված էր այլումինի շերտով, սակայն 2006-ին անցկացված հիմնական նորոգման ընթացքում ծածկվել է նաև պողպատի շերտով։

Կառույցն իրենից ներկայացնում է երկաթի բյուրեղի մոդելը՝ խոշորացված 165 միլիարդ անգամ, կազմված է 9 ատոմներրից։ Ատոմիումի բարձրությունը 120 մ է, քաշը՝ շուրջ 2400 տոննա, իսկ 9 ատոմային գնդերից յուրաքանչյուրի տրամագիծը՝ 18 մ։ Դրանցից վեցը մատչելի են զբոսաշրջիկների համար։ Գնդերը միացված են միմյանց 23 մ երկարությամբ խողովակներով, որոնք շարժասանդուխքներ ունեն ներսում, ինչպես նաև միացման միջանցքներ։ Գնդերի միջև ընդհանուր թվով կան 20 այդպիսի միավորող խողովակներ։ Դրանցից մեկում վերելակ է տեղադրված, որը կարող է 25 վայրկյ...Կարդալ ավելին


Ատոմիումը համարվում է Բրյուսելի խորհրդանիշը և գլխավոր հուշարձաններից մեկը։

Ատոմիումը ճարտարապետ Անդրե Վատերկեյնի կողմից նախագծվել է 1958 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման և ատոմային տարի խորհրդանիշ, կառուցվել է ճարտարապետներ Անդրե և Միշել Պոլակների ղեկավարությամբ։ Կառույցը նախապես ծածկված էր այլումինի շերտով, սակայն 2006-ին անցկացված հիմնական նորոգման ընթացքում ծածկվել է նաև պողպատի շերտով։

Կառույցն իրենից ներկայացնում է երկաթի բյուրեղի մոդելը՝ խոշորացված 165 միլիարդ անգամ, կազմված է 9 ատոմներրից։ Ատոմիումի բարձրությունը 120 մ է, քաշը՝ շուրջ 2400 տոննա, իսկ 9 ատոմային գնդերից յուրաքանչյուրի տրամագիծը՝ 18 մ։ Դրանցից վեցը մատչելի են զբոսաշրջիկների համար։ Գնդերը միացված են միմյանց 23 մ երկարությամբ խողովակներով, որոնք շարժասանդուխքներ ունեն ներսում, ինչպես նաև միացման միջանցքներ։ Գնդերի միջև ընդհանուր թվով կան 20 այդպիսի միավորող խողովակներ։ Դրանցից մեկում վերելակ է տեղադրված, որը կարող է 25 վայրկյանում այցելուներին բարձրացնել Ատոմիումի ամենավերին գնդում տեղակայված դիտման հրապարակը և շքեղ ռեստորանը։


Photographies by:
Statistics: Position
5364
Statistics: Rank
17357

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
364217589Click/tap this sequence: 8382
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ատոմիում ?

Booking.com
6.287.205 visits in total, 9.281 Points of interest, 405 Destinations, 29 visits today.