Άγιος Νικόλαος Λασιθίου

( Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն) )

Այոս Նիկոլաոս (հուն․՝ Άγιος Νικόλαος, կրետացիների առօրյա կյանքում օգտագործվում է Այոս (Άγιος), քաղաք Հունաստանում։ Կրետե պերիֆերիայի Լեսիթիոն պերիֆերիկ միավորում գտնվող համանուն համայնքի (դիմ) վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Կրետեի հյուսիսային ափին՝ Միրաբելու ծոցի արևմտյան կողմում, կղզու մայրաքաղաք Հերակլիոնից 63 կիլոմետր դեպի արևելք, Իերապետրա քաղաքից հյուսիս (36 կմ) և Սիտիա քաղաքից արևմուտք (73 կիլոմետր)։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 12 638 մարդ։

Պատմություն Հին ժամանակաշրջան

Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է դորիացիների հին քաղաքի՝ Լատո նավահանգստի տեղում, որը գտնվում է Կրիցա բնակավայրից 3,5 կիլոմետր հյուսիս։ Այս երկու քաղաքները մ.թ.ա. 3-րդ դարում կազմել են մեկ վարչական միավոր։ Նրանք երկրպագում էին նույն աստծուն՝ Իլիփիային՝ կանանց հովանավորը, և ունեին նաև մեկ մետաղադրամ, որի մի կողմում պատկերված էր Իլիփիան, իսկ մյուս կողմում՝ Հերմեսը (ΛΑΤΙΩΝ) բառերով։

Լատո քաղաքի նավահանգիստը այս շրջանում զարգացել է որպես մեծ բնակավայր և տնտեսական կենտրոն, մինչդեռ Լատո քաղաքն ինքն իրեն սկսեց մարել։ Գետի տարածքում հայտնաբերվել են արձաններ, արձանագրություններ և գերեզմաններ, որոնք թվագրվում են այս ժամանակաշրջանին։ Գերեզմաններից հուղարկավորությունները, որոնցից շատերը մեծ հետաքրքրություն ունեն, ցուցադրվում են տեղի հնագիտական ​​թանգարանում։

Առաջին բյուզանդական շրջանում ​​շարունակում էր գոյություն ունենալ որպես կարևոր քաղաք։

Վենետիկյան ժամանակաշրջան

13-րդ դարի սկզբին, ենթադրաբար, 1206 թվականին բլրի վրա կառուցվել է բերդ` ջենովացի Էնրիկո Պեսկատորեի կողմից[1]։ Բերդը կոչվել է Միրաբելու և անունը տվել է գավառին և ծոցին։ Բերդը ավերվել է 1303 թվականին տեղի ունեցած երկրաշարժից, բայց վենետիկցիները կրկին վերակառուցել են այն։ 1374 թվականին այն հիշատակվում է որպես Կաստրո Միրաբելլու, որտեղ Էլունդայի աղի պահպանման պահեստներ են եղել, որն այնուհետև արտահանվել է Եվրոպա։ Վենետիկցիների դեմ ընդվզումից հետո բերդը լքվել և վերածվել է պահեստի[1][2]։

1537 թվականին ամրոցը ավերվել է թուրք ծովահենների կողմից, սակայն վերակառուցվել է ըստ Միքելե Սանմիքելիի նախագծի։ Բերդի շուրջը զարգացել է բնակավայր։ Պետրոս Կաստրոֆիլակասի մարդահամարում բնակավայրը կոչվում է Mirabello proprio, որի բնակչությունը կազմել է 753 բնակիչ, հիմնականում ձկնորսներ։ 1630 թվականից այն անվանվում է Միրաբելլու ամրոց, իսկ հունարեն լեզվով բնակավայրը կոչվում է Վուլիսմենի (Βουλισμένη)՝ Վուլիսմենի լճի անունից[2]։

1646 թվականին թուրք-վենետիկյան պատերազմի ժամանակ ամրոցի կայազորի պետը Կոլոնելո Բալդելան, ամրոցը փոխանցում է թուրքերին, որոնք նրան շրջապատել էին։ Սա համարվեց դավաճանություն, իսկ Բալդելային կախեցին։ Վենետիկցիները հետ գրավեցին ամրոցը, բայց քանի որ չէին կարողացել այն պահել իրենց ձեռքում, նրանք ոչնչացրեցին այն, երբ Սպինալոգա ամրոցը վերակառուցվեց, ինչը բավարարեց նրանց պաշտպանության կարիքները[1]։

1671 թվականին թուրքական մարդահամարում այն ​​հիշատակվում է որպես Nefs Meranblo: Եգիպտոսի 1834 թվականի մարդահամարի մեջ նշված չէ, քանի որ բնակավայրը լքել էին բնակիչները։

Ժամանակակից բնակավայր

Ժամանակակից բնակավայրը ստեղծվել է Կրետեի անկախության ժամանակ՝ 1866 թվականին, Կրիցայի և Սֆակիայի վերաբնակիչների կողմից։ Բերդի ավերակները օգտագործվել են որպես նոր շինությունների շինանյութ։ Առաջին անգամ նշվել է 1881 թվականին, երբ բնակավայրում ապրում էին 87 քրիստոնյաներ և 8 թուրքեր։ Հին ժամանակներից ի վեր, որը կոչվում էր Մանդրակի, բնակավայրը ստացել է Այոս Նիկոլաոս անվանումը՝ 9-րդ դարի բյուզանդական փոքրիկ եկեղեցուց, որը գտնվում է Ամուդի թերակղզում, քաղաքից մոտ երկու կիլոմետր հյուսիս։ 1900 թվականին Այոս Նիկոլաոսը դարձել է Կրիցա համայնքի կենտրոնը, իսկ 1904 թվականին Լեսիթիոն անվան կենտրոնը Նեապոլիսից տեղափոխվել է Այոս Նիկոլաոս[3]։

1928 թվականին Այոս Նիկոլաոսն ուներ 1124 բնակիչ և այդ ժամանակվանից անընդհատ աճում է բնակչությունը. 1940 թվականին՝ 2481 բնակիչ, 1951 թվականին՝ 3167 բնակիչ, 1961 թվականին՝ 3709 բնակիչ, 1971 թվականին՝ 5002 բնակիչ, 1981 թվականին՝ 8130 բնակիչ։ Միևնույն ժամանակ քաղաքը դարձել է խոշոր զբոսաշրջային ​​կենտրոն[2]։

↑ 1,0 1,1 1,2 «Castel Mirabello» (հունարեն)։ www.cretanbeaches.com։ Վերցված է 2017-08-21  ↑ 2,0 2,1 2,2 Σπανάκης, Στέργιος Πόλεις και χωριά της Κρήτης στο πέρασμα των αιώνων. — Ηράκλειο: Γραφικές Τέχνες Γ. Δετοράκης, 1993. — Vol. Α. — P. 73-76. Νίκος Ζερβονικολάκης։ «Η λίμνη των Μύθων» (հունարեն)։ ως3 Μηνιαίο Περιοδικό։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-18-ին։ Վերցված է 2017-08-21 
Photographies by:
Statistics: Position
6020
Statistics: Rank
14294

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
492175836Click/tap this sequence: 4266
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն) ?

Booking.com
6.525.539 visits in total, 9.288 Points of interest, 405 Destinations, 1.849 visits today.