Բյուրեղների քարանձավը (իսպ.՝ Cueva de los Cristales) միացված է Նայկայի հանքահորային միացություններին (իսպ.՝ Naica): Այն գտնվում է Մեքսիկայի Չիուաուա նահանգի Նայկա քաղաքի տակ 300 մ խորության վրա։ Քարանձավը եզակի է հսկայական լուսնաքարի բյուրեղների առկայությամբ (հանքանյութ, գիպսե կառուցվածքային տարատեսակով)։ Ամենամեծ բյուրեղը, որ գտնվել է այստեղ. ունի 11մ երկարություն, 4 մ լայնություն, կշռում է 55 տոննա։ Սա ամենահայտնի բյուրեղներից մեկն է։ Քարանձավում շատ շոգ է, 90-100 % խոնավության ժամանակ ջերմաստիճանը հասնում է +58 °C: Այս գործոնները խիստ դժվարացնում են քարանձավի հետազոտության աշխատանքները մարդկանց համար, անհրաժեշտ դարձնելով հատուկ հանդերձանքի կիրառումը։ Նույնիսկ հատուկ հանդերձանքով քարանձավում գտնվելու ժամանակը չի գերազանցում 20 րոպեն։
Ավելացնել նոր մեկնաբանություն