Չիչեն Իցա, մինչկոլումբյան մայաների հսկայական քաղաք, որը կառուցվել է մայաների կողմից վերջին դասական ժամանակաշրջանի ընթացքում։ Հնագիտական տարածքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգի Տինում ինքնավար շրջանում ։
Չիչեն Իցան խոշոր համակարգող կենտրոն է եղել հարավային մայաների հարթավայրերում։
Չիչեն Իցան գլխավոր վարչական կենտրոնն է եղել հյուսիսային մայաների հարթավայրերում ուշ դասական շրջանից (Մ.թ. 800-900), ներառելով վերջին դասական շրջանը, մինչև հետդասական վաղ շրջան (Մ.թ. 900-1200)։
Այն արտացոլում է մայաների ճարտարապետության տարբեր ոճեր, որի տարրերը դեռևս պահպանվում են կենտրոնական Մեքսիկայի, Պուուկի և այլ տարածքների տարբեր ոճերում։
Չիչեն Իցան եղել է մայաների ամենամեծ քաղաքներից, նաև հավանաբար առասպելական մեծագույն քաղաքներից (տոլլաներ) մեկը, որը հիշատակվում է ավելի ուշ շրջանի մեզոամերիկյան գրականության մեջ։
Ենթադրվում է, որ քաղաքը ամենաբազմազան բնակչությունն է ունեցել մայաների աշխարհում, որն էլ հանդիսացել է տարածքի ճարտարապետական բազմազանության մեծագ...Կարդալ ավելին
Չիչեն Իցա, մինչկոլումբյան մայաների հսկայական քաղաք, որը կառուցվել է մայաների կողմից վերջին դասական ժամանակաշրջանի ընթացքում։ Հնագիտական տարածքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգի Տինում ինքնավար շրջանում ։
Չիչեն Իցան խոշոր համակարգող կենտրոն է եղել հարավային մայաների հարթավայրերում։
Չիչեն Իցան գլխավոր վարչական կենտրոնն է եղել հյուսիսային մայաների հարթավայրերում ուշ դասական շրջանից (Մ.թ. 800-900), ներառելով վերջին դասական շրջանը, մինչև հետդասական վաղ շրջան (Մ.թ. 900-1200)։
Այն արտացոլում է մայաների ճարտարապետության տարբեր ոճեր, որի տարրերը դեռևս պահպանվում են կենտրոնական Մեքսիկայի, Պուուկի և այլ տարածքների տարբեր ոճերում։
Չիչեն Իցան եղել է մայաների ամենամեծ քաղաքներից, նաև հավանաբար առասպելական մեծագույն քաղաքներից (տոլլաներ) մեկը, որը հիշատակվում է ավելի ուշ շրջանի մեզոամերիկյան գրականության մեջ։
Ենթադրվում է, որ քաղաքը ամենաբազմազան բնակչությունն է ունեցել մայաների աշխարհում, որն էլ հանդիսացել է տարածքի ճարտարապետական բազմազանության մեծագույն գործոններից մեկը։
Չիչեն Իցայի ավերակները դաշնային սեփականություն է համարվում, իսկ տարածքի պահպանությունն իրականացվում է Մեքսիկայի հնագիտության և պատմության ինստիտուտի կողմից։ Հուշարձաններով հողատարածքը մասնավոր կերպով սեփականացված է եղել մինչև 2010 թվականի մարտի 29-ը։ Այն գնվել է Յուկատան նահանգի կողմից
Չիչեն Իցան Մեքսիկայի ամենաշատ այցելու ունեցող հնավայրերից է՝ տարեկան 1.4 միլիոն զբոսաշրջիկ։
Ավելացնել նոր մեկնաբանություն