Corona Extra ( Corona (գարեջուր) )
Corona Extra, ամերիկյան «Grupo Modelo» կազմակերպության արտադրանքը։
«Corona»-ն երկար ժամանակ գարեջրի համաշխարհային արտադրության անկախ ապրանքանիշների մեջ եղել է խոշորագույնը։ Այդ ամբողջ ընթացքում ապրանքանիշի էքսկլյուզիվ տեղաբաշխումով ամբողջ աշխարհում զբաղվում էր «Carlsberg» կազմակերպությունը։ 2013 թվականին երկարաժամկետ բանակցություններից հետո այն վաճառվել է գարեջրի շուկայում կարևոր դեր ունեցող «Anheuser-Busch InBev» կազմակերպությանը։
«Corona» ապրանքանիշը աշխարհում ամենաշատ վաճառվող գարեջրային բրենդներից է։ Մեքսիկայի սահմաններից դուրս այն սովորաբար մատուցվում է լայմով կամ կիտրոնով՝ տտմահամություն և բուրմունք հաղորդելու համար։
ԱՄՆ-ում «Corona Extra»-ն համարվում է ամենավաճառվող գարեջուրը։