Բելգիա
Context of Բելգիա
Բելգիա, պաշտոնապես Բելգիայի Թագավորություն (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական Միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։
Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է ▲11 521 238 մարդ (հունվարի 1, 2021):
Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին՝ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59 %-ը, և ֆրանսերեն, ...Կարդալ ավելին
Բելգիա, պաշտոնապես Բելգիայի Թագավորություն (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական Միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։
Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է ▲11 521 238 մարդ (հունվարի 1, 2021):
Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին՝ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59 %-ը, և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում վալոնները և կազմում են բնակչության 41 %-ը։ Բացի այդ, Բելգիայում ապրում է փոքրաթիվ գերմանախոս բնակչություն։
Բելգիան դաշնային սահմանադրական միապետություն է կառավարության խորհրդարանական համակարգով։ Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիսում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում՝ ֆրանսախոս Վալոնիան։ Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները, և հանդիսանում է անկլավ ֆլամանդական տարածաշրջանում։ Գերմանախոս համայնքները հիմնականում տեղակայված են Վալոնիայի երևելքում։ Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերությունների պատճառով։
Պատմականորեն Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հայտնի են եղել «Ստորին երկրներ» անվանմամբ, այն զբաղեցրել է ավելի մեծ տարածք քան ներկայիս Բենիլյուքսի երկրները միասին։ Տարածաշրջանը լատիներենով կոչվել է Բելգիկա, Հռոմեական պրովինցիա Գալիա Բելգիկայից հետո, այն զբաղեցրել է մոտավոր ներկայիս Բելգիայի համահունչ տարածք։ Միջնադարի վերջում մինչև 17-րդ դարը Բելգիայի տարածքը բարգավաճել է և եղել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից մինչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Տարածքը եղել է շատ եվրոպական տերությունների համար կռվադաշտ, ինչը եղավ նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։
More about Բելգիա
- Currency Եվրո
- Calling code +32
- Internet domain .be
- Mains voltage 230V/50Hz
- Democracy index 7.51
- Population 11584008
- Տարածք 30528
- Driving side right