Ελλάδα
ՀունաստանContext of Հունաստան
Հունաստան (հուն․՝ Ελλάδα [eˈlaða]), պաշտոնապես՝ Էլլենական Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), պետություն Հարավարևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է, որի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 11 միլիոն մարդ։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիայի Հանրապետությանը և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի ափերը արևելքից ողողվում է Եգեյան, արևմուտքից՝ Հոնիական, իսկ հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1,400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադները և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80 %-ը լեռնային է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 ...Կարդալ ավելին
Հունաստան (հուն․՝ Ελλάδα [eˈlaða]), պաշտոնապես՝ Էլլենական Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), պետություն Հարավարևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է, որի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 11 միլիոն մարդ։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիայի Հանրապետությանը և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի ափերը արևելքից ողողվում է Եգեյան, արևմուտքից՝ Հոնիական, իսկ հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1,400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադները և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80 %-ը լեռնային է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։
Ժամանակակից Հունաստանն իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության բնօրրանը։ Այն ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, արևմտյան թատրոնի բնօրրանն է։ Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում գտնվող 17 հուշարձաններով․ այդ ցուցանիշով Հունաստանը 13-րդն աշխարհում և 7-րդը Եվրոպայում։
Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թվականին՝ Հունական անկախության պատերազմից հետո, երբ երկիրը ստանալով եվրոպական պետությունների օգնությունը կարողացավ դուրս գալ թուրքական դարավոր լծից և հռչակվել անկախ պետություն՝ Հունաստանի թագավորություն։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001 թվականից՝ Եվրոգոտու անդամ է։ ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է՝ բարձր շահութաբեր տնտեսությամբ, ինչպես նաև բնակչության բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թվականի տվյալներով, ըստ կյանքի որակի այս երկիրը աշխարհում 21-րդն է։
More about Հունաստան
- Currency Եվրո
- Native name Ελλάδα
- Calling code +30
- Internet domain .gr
- Mains voltage 230V/50Hz
- Democracy index 7.39
- Population 10566531
- Տարածք 131957
- Driving side right