Norge
ՆորվեգիաContext of Նորվեգիա
Նորվեգիա (նորվեգերեն՝ Norge (բուկմոլ) կամ Noreg (նյունորսկ)), պաշտոնական անվանում՝ Նորվեգիայի Թագավորություն (նորվ.՝ Kongeriket Norge), ինքնիշխան և միատարր (ունիտար) միապետություն, որը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան հատվածը, Յան Մայեն կղզին և Շպիցբերգեն կղզեխումբը։ Անտարկտիկայում գտնվող Պետրոս I-ի կղզին և մերձարկտիկական Բուվե կղզին կախյալ տարածքներ են, ուստի թագավորության կազմի մեջ չեն մտնում։ Նորվեգիան հավակնում է նաև Անտարկտիդայի մաս կազմող Մոդ թագուհու երկրին։ Մինչև 1814 թվականը Թագավորության կազմի մեջ էին մտնում Ֆարերյան կղզիները (1035 թվականից), Գրենլանդիան (1261 թվականից) և Իսլանդիան (1262 թվականից), իսկ մինչև 1468 թվականը՝ նաև Շետլանդյան և Օրկնեյան կղզիները։
Նորվեգիան ունի 385,207 կմ² տարածք և 2016 թվականի մայիսի տվյալներով՝ 5,213,985 բնակչություն։ Ամենաերկարը Շվեդիայի հետ սահմանն է՝ 1,619 կմ։ Հյուսիս-արևելքից սահմանակցում է Ֆինլանդիային և Ռուսաստանին, հարավից՝ Սկագերակ նեղուցի...Կարդալ ավելին
Նորվեգիա (նորվեգերեն՝ Norge (բուկմոլ) կամ Noreg (նյունորսկ)), պաշտոնական անվանում՝ Նորվեգիայի Թագավորություն (նորվ.՝ Kongeriket Norge), ինքնիշխան և միատարր (ունիտար) միապետություն, որը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան հատվածը, Յան Մայեն կղզին և Շպիցբերգեն կղզեխումբը։ Անտարկտիկայում գտնվող Պետրոս I-ի կղզին և մերձարկտիկական Բուվե կղզին կախյալ տարածքներ են, ուստի թագավորության կազմի մեջ չեն մտնում։ Նորվեգիան հավակնում է նաև Անտարկտիդայի մաս կազմող Մոդ թագուհու երկրին։ Մինչև 1814 թվականը Թագավորության կազմի մեջ էին մտնում Ֆարերյան կղզիները (1035 թվականից), Գրենլանդիան (1261 թվականից) և Իսլանդիան (1262 թվականից), իսկ մինչև 1468 թվականը՝ նաև Շետլանդյան և Օրկնեյան կղզիները։
Նորվեգիան ունի 385,207 կմ² տարածք և 2016 թվականի մայիսի տվյալներով՝ 5,213,985 բնակչություն։ Ամենաերկարը Շվեդիայի հետ սահմանն է՝ 1,619 կմ։ Հյուսիս-արևելքից սահմանակցում է Ֆինլանդիային և Ռուսաստանին, հարավից՝ Սկագերակ նեղուցին և Դանիային։ Նորվեգիան երկարաձիգ ափեզր ունի Ատլանտյան օվկիանոսով և Բարենցի ծովով։
Հարալդ V-ը՝ Գլյուքսբուրգների գերմանադանիական հարստությունից, Նորվեգիայի ներկայիս միապետն է։ 2013 թվականին վարչապետ դարձավ Էռնա Սուլբերգը, որը փոխարինեց Յենս Ստոլտենբերգին։ Սահմանադրական միապետություն համարվող Նորվեգիայում, 1814 թվականի Սահմանադրության համաձայն, պետական իշխանությունը բաժանված է խորհրդարանի, կառավարության և Գերագույն դատարանի միջև։ Նորվեգիայի Թագավորությունը ստեղծվել է մի քանի մանր թագավորությունների միաձուլման արդյունքում։ Համաձայն ավանդական ժամանակագրության՝ Թագավորությունը շարունակաբար գոյություն ունի սկսած 872 թվականից, այսինքն՝ արդեն 1144 տարի։ Այս երկիրը հաջորդաբար ղեկավարած միապետների ցուցակն ընդգրկում է ավելի քան 60 թագավոր և կոմս։
Նորվեգիայի տարածքը ենթարկված է թե՛ վարչական և թե՛ քաղաքական բաժանման։ Ընդ որում, վարչական ու քաղաքական բաժանման միավորները 2 մակարդակով են՝ կոմսություններ (շրջաններ) և մունիցիպալիտետներ (տեղական ինքնակառավարման մարմիններ)։ Սաամի ժողովուրդը որոշակի ինքնորոշում (self-determination) և ազդեցություն ունի իր բնակության վանդական տարածքներում՝ Սաամի խորհրդարանի և Ֆինմարկի համաձայնագրի միջոցով։ Նորվեգիան սերտ կապեր ունի Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրախորհրդի, Անտարկտիկայի պայմանագրի և Հյուսիսային Խորհրդի հիմնադիր անդամ է, Եվրոպական տնտեսական գոտու, Առևտրի համաշխարհային կազմակերպության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ է, ինչպես նաև Շենգենյան գոտու մաս է։
Երկիրը պահպանում է շուկայական տնտեսության և սկանդինավյան բարեկեցության մոդելի համադրումը համընդհանուր առողջապահական և սոցիալական ապահովության համակարգի հետ։ Ունի նավթի, բնական գազի, հանածոների, անտառանյութի, ծովամթերքի, քաղցրահամ ջրի և հիդրոէներգիայի մեծ պաշարներ։ Նավթի արդյունահանումը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ քառորդ մասը։ Մերձավոր Արևելքից դուրս նավթի և բնական գազի ամենամեծ արդյունահանողն է։
Նորվեգիան Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ցանկում 4-րդն է՝ որպես մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր եկամուտ ունեցող երկիր։ Կենտրոնական հետախուզական վարչության ՀՆԱ-ի ցանկում (2015 թվականի տվյալներ), որտեղ բացի ինքնիշխան պետություններից, ներառված են նաև որոշ տարածքներ և տարածաշրջաններ, Նորվեգիան զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ 2001-2006 թվականներին, իսկ ապա՝ 2009-2015 թվականներին Նորվեգիան աշխարհում մարդկային զարգացման ամենաբարձր գործակիցն է ունեցել։ 7 տարի շարունակ՝ մինչև 2015 թվականը, ունեցել է Legatum բարեկեցության ամենաբարձր գործակիցը։ Երկիրն ունի նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Ավելի լավ կյանք» գործակցի, Համաշխարհային ինտեգրման և Ժողովրդավարության ամենաբարձր գործակիցը։
More about Նորվեգիա
- Currency Նորվեգական կրոն
- Native name Norge
- Calling code +47
- Internet domain .no
- Mains voltage 230V/50Hz
- Democracy index 9.81
- Population 5550203
- Տարածք 385207
- Driving side right