Շոտլանդիա
Context of Շոտլանդիա
Շոտլանդիա (անգլ.՝ Scotland, գաել.՝ Alba), Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական մաս։ Գրավում է Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը և հարակից (Հեբրիդյան, Օրկնեյան և Շոտլանդական) կղզիները։ Եվրոպա մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով, Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցներով։
Շոտլանդիայի մայրաքաղաքն է Էդինբուրգը։
Շոտլանդիան իր անկախությունը ստացել է 1314 թվականին այն բանից հետո, երբ Ռոբերտ Բրյուսը պարտության մատնեց անգլիական բանակին Բաննոկբերնի (Bannockburn) ճակատամարտում։
Շոտլանդիայի թագավորությունը անկախ պետություն մնաց մինչև 1707 թվականի մայիսի 1-ը, որից հետո միության ակտով այն միացավ Անգլիային՝ ստեղծելով Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։ 1707 թվականից հետո առաջին անգամ 1999 թվականի հուլիսի 1-ին Շոտլանդիայում կրկին ձևավորվեց իր սեփական խորհրդարանը։
More about Շոտլանդիա
- Currency Ֆունտ ստերլինգ
- Calling code +44
- Internet domain .scot
- Population 5313600
- Տարածք 78782