Էլ Հասա, պատմական տարածք Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգում՝ Արաբական թերակղզու հյուսիսարևելյան մասում։ Գտնվում է Պարսից ծոցի երկայնքով ցածրադիր գոտում՝ մինչև Կատարի թերակղզի և Էլ Ջաֆուրա անապատ։ Մարզի տարածքը կազմում է 8544 հա։
Էլ Հասայի շրջանում՝ Ռատիֆից մոտավորապես 140 կմ հարավ-արևելք, գտնվում է համանուն օազիսը։
Էլ Հասան բնակեցված է եղել նախապատմական ժամանակներից՝ մարդկանց գրավելով ջրային ռեսուրսների առատությամբ[1]։
Մ. թ. ա. 899 թվականին այդ տարածաշրջանն անցել է կարմատների առաջնորդ Աբու Թահիր Ալ Ջանաբի վերահսկողության տակ և հայտարարվել է Աբբասյան խալիֆայությունից անկախ։ Նրա մայրաքաղաքը գտնվել է Էլ Մումինիյում՝ ժամանակակից Ալ-Հուֆուֆ քաղաքից ոչ հեռու։ Մոտավորապես 1000 թվականին Էլ Հասան, որի բնակչությունը կազմում էր շուրջ 100 000 մարդ, դարձել է աշխարհի 9-րդ խոշոր քաղաքը[2]։ 1077 թվականին Էլ Հասայի կարմատյան պետությունը տապալվել է ույունիդների կողմից։ Հետագայում Էլ Հասան ընկել է Ջաբրիդների տիրապետության տակ։
1550 թվականին Էլ Հասան և հարևան Էլ Քատիֆն ընդգրկվել են Օսմանյան կայսրության տարածքում, որը կառավարում էր Սուլեյման I-ը[3]։ Էլ Հասան ընդգրկվել է Լահսայի էյալեթի կազմում։
Օսմաններն Էլ Հասայից վտարվել են 1670 թվականին[3], և շրջանն ընկել է Բանու Խալիդ ցեղի առաջնորդների տիրապետության տակ։
1795 թվականին Էլ Հասան ընդգրկվել է վահաբական Դիրիական էմիրաթի կազմում, սակայն 1818 թվականին նորից վերադարձվել է օսմանների տիրապետության տակ։ 1830 թվականին Նաջդ էմիրաթը գրավել է այդ շրջանը։
Օսմանյան ուղղակի իշխանությունը վերականգնվել է 1871 թվականին[3]։ Էլ Հասան ընդգրկվել է նախ Բաղդադի վիլայեթի, իսկ 1875 թվականին՝ Բասրայի վիլայեթի կազմում։ 1913 թվականին Իբն Սաուդն Էլ Հասան և Էլ Քաթիֆը միացրել է Նաջդում գտնվող իր տարածքներին[5]։
1922 թվականին կարգավորվել է Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի միջև սահմանների հարցը։ Քուվեյթում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Մորը հանդիպել է Իբն Սաուդի հետ և ճանաչել նրա ինքնիշխանությունը այն տարածքների նկատմամբ, որոնց հավակնում էր Քուվեյթի էմիրը։
↑ «About»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2020-04-21 ↑ Al Hasa population soared to 100,000 by circa 1000 ↑ 3,0 3,1 3,2 Long, David Culture and Customs of Saudi Arabia (Culture and Customs of the Middle East). — Westport, Conn: Greenwood Press, 2005. — С. xiv, p8. — ISBN 0-313-32021-7 ↑ «Qasr Ibrahim» (անգլերեն), Wikipedia, 2019-10-26, https://en.wikipedia.org/w/index.php?title=Qasr_Ibrahim&oldid=923098061, վերցված է 2019-10-26 ↑ World and its peoples. — London: Marshall Cavendish, 2006. — С. 29. — ISBN 0-7614-7571-0
Ավելացնել նոր մեկնաբանություն