Եվրոպական խորհրդարան (ԵԽ) Եվրոպական միության օրենսդիր երեք ճյուղերից և յոթ հաստատություններից մեկը։ Եվրոպական միության խորհրդի հետ միասին ընդունում է եվրոպական օրենքներ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությամբ։ Խորհրդարանը բաղկացած է 705 անդամից։ Այն ներկայացնում է երկրորդ խոշորագույն ժողովրդավարական ընտրազանգվածն աշխարհում (Հնդկաստանի խորհրդարանից հետո) և խոշորագույն միջազգային ժողովրդավարական ընըրազանգվածն աշխարհում (375 միլիոն ընտրող 2009 թվականին)։
1979 թվականին խորհրդարանն ուղղակի ընտրվում է ամեն հինգ տարին մեկ Եվրոպայի քաղաքացիների կողմից։ Ընտրություններին մասնակցությունը նվազել է ամեն ընտրության ժամանակ նախորդի նկատմամբ սկսած 1979 թվականից մինչև 2019 թվականը, որբ մասնակցությունը աճեց 8 տոկոսով և անցավ 50%-ի սահմանն առաջին անգամ 1994 թվականի ընտրություններից հետո։ Ընտրական տարիքը 18 է Եվրոմիության անդամ բոլոր երկրներում բացառությամբ Մալթայի և Ավստրիայի, որտեղ այն 16 է և Հունաստանի, որտեղ այն 17 է։
Ավելացնել նոր մեկնաբանություն