Hallstatt
( Հալշտատ )Հալշտատ (գերմ.՝ Hallstatt, բավ․՝ Hoistod), կոմունա Ավստրիայում, Վերին Ավստրիա դաշնային հողում։
Մտնում է Գմունդեն շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 788 մարդ (2014)։ Զբաղեցնում է 60 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 40709։
Հալշտատյան մշակույթի կենտրոնը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան է։ Տեղակայված է Հալշտատի լճի դժվարամատչելի ալպյան տեղանքում։
Հալշտատի աղի հանքերն ամենահինն են Եվրոպայում․ շահագործվում են ավելի քան 3 հազար տարի։ Բնակավայրի մասին տեղեկություններ գրավոր աղբյուրներում հայտնվել են 1311 թվականին։ Միջնադարյան Հալշտատի պատմության մասին գրեթե ոչինչ չի պահպանվել, քանի որ գտնվում էր կապի ուղուց բավականին հեռու։
1595 թվականից լուծվող աղը աշխարհի ամենահին խողովակաշարով տեղափոխվում է Էնբենզե, որը գտնվում է Հալշտատից 40 կմ հեռավորության վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն