هرم زوسر

( Ջոսերի բուրգ )

Ջոսերի բուրգ, Եգիպտոսի Սաքքարա բնակավայրում կառուցված աշխարհի ամենահին և խոշոր քարե շինություններից մեկը, որ պահպանվել է մինչ այսօր։ Բուրգը կառուցել է Իմհոթեպ ճարտարապետը մոտավորապես մ․ թ․ ա․ 2780 թվականին։ Համարվում է բուրգերից ամենահինը։ Ջոսերի բուրգն իրենից ներկայացնում է մի համալիր, որը զբաղեցնում է 15 հա տարածք։ Բուրգի բարձրությունը 60 մ է։ Շուրջը դասավորված են տաճարային տարբեր կառուցվածքներ, միջանցքներ և այլն։

Ջոսերի բուրգն անցում է հանդիսանում մաստաբայից դեպի բուրգերի ավարտուն տիպը և հուղարկավորության տաճարը։ Համալիրի կառուցվածքներում օգտագործված են եգիպտական օրդերի նախատիպը հանդիսացող կիսասյուներ, որոնց դետալները մշակված են Եգիպտոսի բուսական աշխարհի ներկայացուցիչների՝ լոտոսի, արմավենու և պապիրուսի մոտիվներով։

Photographies by:
Statistics: Position
57
Statistics: Rank
816484

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
216483597Click/tap this sequence: 2775
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ջոսերի բուրգ ?

Booking.com
6.287.242 visits in total, 9.281 Points of interest, 405 Destinations, 66 visits today.