Կիոտոյի Ոսկե տաղավարը Ճապոնիայում սկզբում եղել է բնակավայր, հետո դարձել է մայրաքաղաք, ապա՝ տաճար։ Ոսկե տաղավարը (Կինկակու), արտացոլվելով «դիպուկ հայելային» անվանված լճակում, գրեթե անդրաշխարհային տեսիլքի է նմանվել[1]։ Յուսիմիդուի բնակավայր կառույցի շինարարությունը սկսվեց 1397 թվականին, երբ Կիոտոն Ճապոնիայի բարգավաճ մայրաքաղաք էր[2][1][3]։ 1408 սյոգոնի մահից հետո։ Նրա որդին կառույցը դարձրեց ձեն տաճար, իսկ այսօր այն բուդդայական գթասրտության աստված Յանոնի տաճարն է։
Տաճարը երկու անգամ ավերվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1467 և 1567 թվականներին, իսկ 1950 թվականին այն միտումնավոր կրակի մատնվեց Օտանիի համալսարանի մի վանական ուսանողի կողմից, ում կարծիքով դրա գեղեցկությունը չափազանց շատ էր խանգարում հայեցողությամբ զբաղվելուն[4]։ Ներկա տաճարը, որի շինությունը ավերվեց 1955 թվականին, գրեթե ամբողջովին ծածկված էր ոսկեթերթ շերտով, որը ավելի հաստ է՝ համեմատած նախորդների հետ։ Ոսկե տաղավարը իրոք արժանի է իր անվանվանը, թեպետ դրա պաշտոնական անվանումը եղջերուների այգու տաճարն (ռոկուոն) է, որը կապված է այն սյոգունի բուդդայական անվան հետ, ով առաջին անգամ պատվիրեց տաճարի շինարարությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն