Կնոսոս(հուն․՝ Κνωσός), Knōsós, լատինական անվանում որպես Կնոսսուս (Cnossus) կամ Գնոսսուս (Gnossus), բրոնզեդարյան մեծագույն քաղաք, հնագիտական վայր Կրետե կղզում, համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից։ Տեղադրված է մոտավորապես ժամանակակից Հերակլիոնի հյուսիսային ափին, երկու նավահանգիստներում։ Կրետե կղզու գլխավոր քաղաք Մինոսյան քաղաքակրթության ժամանակ Ֆեստոմի և Մալիայի հետ միասին։ Իր ծաղկման ժամանակ այն եղել է Միջերկրական ծովի ավազանում բոլորից աչքի ընկնող քաղաքներից։ Մինոսյան Կնոսոսը իր պալատներով ներկայացել է որպես առաջինը մարդկության պատմության մեջ՝ իր ինժեներաճարտարապետական նորարարություններով, բազմահարկ շինություններով, բնական և արվեստի նորություններով, կոյուղով, օդափոխիչներով, ջեռուցման համակարգով։ Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանում քաղաքն ընկել է ախենյան հույների տիրապետության տակ։ Կնոսոսի ողբերգական վախճանն ամբողջ Մինոսյան քաղաքակրթության աստիճանական անկման ազդանշանն է եղել։ Հունական դիցաբանությ...Կարդալ ավելին
Կնոսոս(հուն․՝ Κνωσός), Knōsós, լատինական անվանում որպես Կնոսսուս (Cnossus) կամ Գնոսսուս (Gnossus), բրոնզեդարյան մեծագույն քաղաք, հնագիտական վայր Կրետե կղզում, համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից։ Տեղադրված է մոտավորապես ժամանակակից Հերակլիոնի հյուսիսային ափին, երկու նավահանգիստներում։ Կրետե կղզու գլխավոր քաղաք Մինոսյան քաղաքակրթության ժամանակ Ֆեստոմի և Մալիայի հետ միասին։ Իր ծաղկման ժամանակ այն եղել է Միջերկրական ծովի ավազանում բոլորից աչքի ընկնող քաղաքներից։ Մինոսյան Կնոսոսը իր պալատներով ներկայացել է որպես առաջինը մարդկության պատմության մեջ՝ իր ինժեներաճարտարապետական նորարարություններով, բազմահարկ շինություններով, բնական և արվեստի նորություններով, կոյուղով, օդափոխիչներով, ջեռուցման համակարգով։ Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանում քաղաքն ընկել է ախենյան հույների տիրապետության տակ։ Կնոսոսի ողբերգական վախճանն ամբողջ Մինոսյան քաղաքակրթության աստիճանական անկման ազդանշանն է եղել։ Հունական դիցաբանության մեջ Կնոսոսը կապվում է Կրետեի առասպելական թագավոր Մինոսի անվան հետ։ Ըստ դիցաբանական առասպելի՝ Դեդալոսի լաբիրինթոսում փակված էր Մինոտավրոսը (այդ լաբիրինթոսը համարվել է Կնոսոսի պալատը)։
Կնոսոս անվանումը պահպանվել է հին հունական գրառումներում, որտեղ այն անվանվել է մեծ քաղաք։ Պեղումների ժամանակ հայտնաբերված Գծային Բ-ով սալիկները հաստատում են, որ այն եղել է պալատական համալիր։ Երկրորդ պալատական համալիրը կառուցվել է երկրաշարժից հետո, քանի որ նախորդը կործանվել էր երկրաշարժի պատճառով։ Այժմ երկրորդ՝ ավելի մեծ չափերով կառուցված պալատի ավերակներում երևում է քաղաքի կառուցվածքը։ Բրոնզի դարում քաղաքը շրջապատված է եղել բլրով։ ,
Ավելացնել նոր մեկնաբանություն