Lucha libre mexicana ( Լուչա լիվրե )
Լուչա լիվրե (իսպ.՝ lucha libre - ազատ մարտ), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ենթատեսակ, որն սկզբնավորվել և զարգացել է Մեքսիկայում, ինչպես նաև այլ իսպանախոս երկրներում։ Չնայած ներկայումս սույն եզրույթը բացառապես վերաբերում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի ենթատեսակին, այն սզբնապես իսպաներեն լեզվում նկարագրել է ազատ ոճի ըմբշամարտը։
Ենթատեսակում մեծ տարածում ունեն դիմակները, սցենարային դեպքերի չափազանց արագ զարգացումները, ինչպես նաև ակրոբատիկ և գերակրոբատիկ հնարքների կիրառումը, որոնցից շատերը ներմուծվել են հյուսիսամերիկյան ռեստլինգում։ Մարզիկների կողմից դիմակների կրումը կազմում է լուչա լիվրեի մշակույթի անբաժանելի մասը։
Ենթատեսակում բավականին տարածված է թիմային ըմբշամարտը։
Լուչա լիվրեով զբաղվող արական սեռի մարզիկները կոչվում են լուչադորներ, իսկ կին մարզիկները՝ լուչադորաներ։