Tequila ( Տեկիլա )
Տեկիլա (իսպ.՝ Tequila), թունդ թորած ալկոհոլային ըմպելիք (մեսկալ)։ Այն պատրաստված է կապույտ ագավայից (պերճածաղիկ) հիմնականում Տեկիլա քաղաքի տարածքի գործարաններում, 65 կմ դեպի հյուսիս-արևմուտք Գվադալախարա քաղաքից, ինչպես նաև կենտրոնական արևմտյան Մեքսիկայի Խալիսկո նահանգի լեռներում (Los Altos): Չնայած նրան, որ տեկիլան նման է մեսկալ խմիչքին, ժամանակակից տեկիլան որոշակիորեն տարբերվում է իր արտադրության մեթոդով, քանի որ օգտագործվում է միայն կապույտ ագավա բույսը, ինչպես նաև իր տարածաշրջանային առանձնահատկությամբ։
Տարածաշրջանի կարմիր հրաբխային հողը հատկապես պիտանի է կապույտ ագավայի աճի համար, և ավելի քան 300 միլիոն բույսեր են հավաքում այնտեղ ամեն տարի։ Տեկիլայի ագավան տարբերվում է՝ կախված տարածաշրջանից։ Los Altos բարձրավանդակում աճող կապույտ ագավան ավելի մեծ չափի է և ավելի քաղցր բուրմունք և համ ունի։ Ագավան, որի բերքահավաքը անցկացնում է հարթավայրերում, ունի ավելի բուսական բույր ու համ։