Տեոտիուականը մ. թ. II դարում դարձավ մարզային կենտրոն, այն բանից հետո, երբ նախկին կենտրոն Կուիկուիլկո լքվեց հրաբխի ժայթքումից հետո, իսկ նրա բնակիչները տեղափոխվեցին Տեոտիուական։
Փողոցների ճիշտ ցանցը, որոնք քաղաքի կենտրոնական հրապարակի հետ հատվում են ուղիղ անկյան տակ, վկայում են այն մասին, որ Տեոտիուականը զարգանում էր մանրակրկիտ մշակված պլանով։ Կենտրոնի շուրջը գտնվում էին հասարակ քաղաքացիների միմյանց մոտ տեղակայված կավաշեն կացարաններ, որոնք կազմում էին առանձին քաղաքային թաղամասեր՝ նեղ փողոցներով և տների խուլ պատերով։ Բոլոր տները միհարկանի էին, հարթ տանիքներով և առանց պատուհանների։ Օդի և լույսի միակ աղբյուր հանդիսանում էին դռները, որոնք անպայման բացվում էին դեպի ներքին բակ։
Իր ծաղկման դարաշրջանում (մ. թ. 250—600) Տեոտիուականն իրականացնում էր զգալի մշակութային ազդեցություն Մեսամերիկայի շատ շրջաններում։ Տեոտիուականի կավե անոթները և արձանիկները հանդիպում են սկսած Մեքսիկայի հյուսիսային շրջաններից մինչև Գվատեմալյան լեռներ, և Խաղաղ օվկիանոսյան ափերից մինչև Մեքսիկական ծովածոց։ Իր հզորության ծաղկման դարաշրջանում Տեոտիուականը ղեկավարում էր Մեքսիկայի կենտրոնական լեռնաշխարհը և կապ էր պաշտպանում հարևան քաղաքակրթույունների կենտրոնների՝ Օխակայի, Մոնտե-Ալբայի և մայաների քաղաք-պետությունների (Տիկալ) հետ։ Իր ծաղկման ժամանակաշրջանում այն հստակ կազմակերպված կացութաձևով քաղաք էր, որը գլխավորում էին կոշտ ղեկավարները։ Հոգևորականները, որոնք տիրապետում էին աստղագիտությանը, հետևում էին սոցիալական կյանքին և նշանակալից ազդեցություն էին ունենում բնակիչների գիտակցության վրա։ Կրոնը խորը ներթափանցված էր յուրաքանչյուր ընտանիքում։ Հայտնաբերվել են տնային զոհասեղաններ նույնիսկ ամենաղքատ ընտանիքներում։ Տեոտիուականի արվեստը և առասպելաբանությունը, որոնք արտահայտում էին իրենց ստեղծողների հարուստ հոգևոր ներաշխարհը, կենտրոնացված էին աստվածային պանթեոնի շուրջ։ Ցեղի առասպելաբանության մեջ կարևորագույնը Կեցալկոատլն էր, օձի մարմնով աստված, պատված թռչնի փետուրներով։ Քաղաքի բնակիչները պաշտում էին նրան, որպես բնության գերագույն աստծու։ Ավելի ուշ ացտեկների Փետուրածածկ օձ աստվածը դարձավ մշակույթի հովանավորը, հաճախ նրան նույնականացնում էին Վեներա մոլորակի հետ։
Տեոտիուականի քաղաքակրթության զարգացումը ժամանակագրական առումով համընկնում է Հին Հռոմի ծաղկման հետ, բայց մեսամերիկայն քաղաքի պատմությունը առավել երկարատև ընթացք ունեցավ։ Քաղաքը ուխտագնացության հիմնական վայրն էր հանդիսանում։ Մեխիկոյի հովիտով ճանապարհորդողները այցելում էին Տեոտիուական, որպեսզի կնքեյին առևտրային գործարքներ, աշխատանք գտնեին կամ խոնարհվեին սրբարաններում։ Հազարավոր նախալեռնային գյուղեր դատարկվում էին հատուկ օրերին, քանի որ նրանց բնակիչները մեկնում էին Տեոտիուականի հրապարակները, որպեսզի մասնակցություն ունենան հոգևոր արարողություններին և միստիկական տոնակատարություններին, որոնք կոչված էին ապահովելու քաղաքի և հովիտի բոլոր բնակիչների ապագա ծաղկումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն